տուն Տնտեսական Գազի գինը հայ բնակչության համար չի թանկանա. փոխվարչապետը նորություն է հայտնում

Գազի գինը հայ բնակչության համար չի թանկանա. փոխվարչապետը նորություն է հայտնում

294
0

ՀՀ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա: Այսօր ԱԺ-ում րագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նախկինում հնչեցրած իր հայտարարությունը:

«Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա։ Առնվազն այս պահին: Դրա համար կա բավարար գործիքակազմ և բավարար ռեսուրսներ, և այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել ու լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում են, որ անհատ սպառողների՝ ֆիզիկական բաժանորդների մասով գնի փոփոխություն չի լինի: Այո, ես դա հիմա էլ եմ ասում»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է խոշոր սպառողներին, փոխվարչապետը նշեց, որ թանկացման հավանականություն կա, անգամ այն դեպքում, եթե գազի գինը սահմանին չթանկանա:

Գրիգորյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են ու լինելու են նաև շարունակական, քանի որ սահմանին գազի գնի շուրջ միասնական մեխանիզմներ չկան:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: