
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ երկիրը կարող է դիտարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու հարցն այն բանից հետո, երբ կառույցի ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը սահմանափակումների վերացման ավելորդ շտապողականության վերաբերյալ նախազգուշացում է արել։
Նախագահը սպառնացել է լքել ԱՀԿ-ն, եթե այն չդադարի լինել «պարտիզանական քաղաքական կազմակերպություն»:
Բոլսոնարուն կարծում է, որ COVID-19-ն ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպը, և դեմ է երկրում կարանտինային միջոցների սահմանմանը։