տուն Սպորտ Բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է շախմատային մրցաշարի հաղթող

Բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է շախմատային մրցաշարի հաղթող

269
0

IMG_08092012_170306

Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտված մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 108 մասնակիցների մեջ գրավեց 19-րդ տեղը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևը (Ռուսաստան):

Նույն աղբյուրի համաձայն` գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, որը ներկայացնում է Բրազիլիան, հաղթանակով ավարտեց մրցաշարը Բրազիլիայի Մոգի դաս Կրուզես քաղաքում: Չկրելով ոչ մի պարտություն` նա 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 87 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Բրազիլահայ մեկ այլ շախմատիստ` ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը, 5 միավորով գրավեց 9-րդ տեղը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here