տուն Աշխարհ Բորիս Ջոնսոնը՝ Փաշինյանի հետքերով (լուսանկարներ, տեսանյութ)

Բորիս Ջոնսոնը՝ Փաշինյանի հետքերով (լուսանկարներ, տեսանյութ)

311
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Սուրբ Ծննդյան ընթրիք է մատուցել Էստոնիայում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ծառայող բրիտանացի զորքերին: Ջոնսոնը նշել է, որ մի քանի օր հետո Մեծ Բրիտանիայում պատրաստվում են տոնել Սուրբ Ծնունդը. «Բոլորն այն նշում են իրենց ընտանիքների հետ, և դուք այդ ժամանակ այստեղ եք լինելու՝ շատ հեռու, բավականին ցուրտ վայրում»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորամասեր այցելելիս նույնպես զինծառայողների սննդի որակին մեծ ուշադրություն է դարձնում:

Բորիս Ջոնսոնն իր ֆեյսբուքյան էջում նաև սելֆի է հրապարակել «Ազգային առողջապահության ծառայության» աշխատակիցների հետ:

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ  է «Ֆեյսբուքի» իր էջում բազմաթիվ սելֆիներ՝ տարբեր երկրների և գերատեսչությունների ղեկավարների, զինվորների, ինչպես նաև հասարակական և մշակութային մի շարք գործիչների հետ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանական բանակի ճաշարանում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ճաշում է զինվորների հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Ազգային առողջապահության ծառայության» աշխատակիցների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորամասի ճաշարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորամասւոմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացման անդամների հետ