Բնակչության ծերացման հարցը շատ արդիական է, քանի որ Հայաստանը դասվում է ծերացող պետությունների շարքին։ Այսօր այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ նախարարը կարևոր է համարել ծերերին հասարակությունում առավել ակտիվ պահելու հնարավորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ ծրագրեր են մշակվում։ Ա․Ասատրյանի խոսքով՝ նախատեսվում է տարեցներին ընդգրկել այնպիսի ծրագրերում՝ հատկապես մարզերում, որի շրջանակներում նրանք կկարողանան իրենց փորձը փոխանցել երիտասարդներին՝ մասնավորապես արհեստների բնագավառում։
Էմմա Պալյան