տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն.Մեղր

Բժշկի անկյուն.Մեղր

237
0

edef80997d56c26

Անհիշելի ժամանակներից է մեղրն օգտագործվել նաև  որպես գեղեցկության ու մաշկի առողջության միջոց: Մեղրով մերսումները նպաստում են օրգանիզմից թույների ու խարամների դուրսբերմանը, սնուցում մաշկը, բարելավում ու հզորացնում արյան շրջանառությունը: Այդ հատկությունների շնորհիվ է, որ մեղրը  կիրառվում է նաև ցելյուլիտի բուժման  նպատակով: Բացի այդ, մեղրը սննդաբանության մեջ ընդունված միջոց է համարվում ու ակտիվ կիրառվում է քաշը կարգավորելու համար:

Մեղրով մերսում

Լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է  15 սեանս անցնել: Ընդ որում, պետք է հաշվի առնել հետևյալ փաստը: Թույներն ու խարամները  մաշկի խոր շերտերից դուրս հանելու համար որոշակի ժամանակ է պահանջվում: Մեղրով մերսումը ցանկալի է կատարել օրումեջ:

Այդ նպատակին հարմար են մեղրի բոլոր տեսակները, սակայն կարևոր է որ այն լինի  հեղուկ վիճակում: Ազդրերի, հետույքի ու փորի համար մեկանգամյա մերսման նպատակով բավարար է 3 ճաշի գդալ մեղրը: Ու հակացելյուլիտային ազդեցությունն ուժգնացնելու համար կարելի է մեղրին  5 կաթիլ եթերայուղ ավելացնել:

Մեղրով մերսման 2 հիմնական մեթոդ է հայտնի, որոնցից առաջինի դեպքում խորհուրդ է տրվում մեղրը լցնել ափերի մեջ, ապա, թփթփացնելով ներմերսել, դրանից հետո լվանալ սպունգի օգնությամբ` տաք  ջրով, ապա մաշկը խոնավացնել հատուկ կաթիկով:

Երկրորդ մեթոդն ավելի կոշտ , սակայն առավել արդյունավետ է : Մեղրը մաշկին քսելուց հետո, ափերը հպել մաշկին , ապա կտրուկ հեռացնել: Շատ շուտով, ափերին ու մաշկի վրա սպիտակ զանգված կգոյանա,որ հենց խարամներն են: Դրանից հետո պետք է ձեռքերն ու մաշկը լվանալ տաք ջրով, ապա խոնավեցնող կաթիկ քսել:Հնարավոր է, որ այս պրոցեդուրայից հետո մաշկին կապտուկներ առաջանան, սակայն արդյունքը մոռացնել կտա այդ ժամանակավոր տհաճությունը:

Մեղրը սննդակարգում

Երբեմն, գեղեցիկ լինելու մղումը կանանց ստիպում է տիտանական ջանքեր գործադրել; Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ավելորդ կիլոգրամները կանանց մեծամասնության կողմից անձնական ողբերգության պես մի բան են ընկալվում: Կանայք սկսում են իրենց կեղեքել  մարզասրահներում ու խիստ սննդակարգերով: Ու ամենացավալին այն է, որ այդ ժամանակ ստիպված են ուտել բաներ, որոնք իրականում չեն սիրում, չեն կամենում: Իսկ ինչ էլ որ սիրում են` չի կարելի: Ու այդ հակասություններն ու դժգոհությունները կարող են հանգեցնել սթրեսի, ինչն էլ ավելորդ կգ-ներ կուտակելու մի նոր պատճառ է:

Շատ կանայք իրենց տանջում են` հրաժարվելով քաղցրից: Ու հենց այս դեպքերում է, որ մեղրն օգնության է հասնում` լրացնելու այդ բացը: Այս հրաշք բնական մթերքը  պարունակում է  հանքանյութերի, միկրոտարրերի ու վիտամինների  մի ամբողջ փունջ: 100 գ մեղրը 300 կԿալ է պարունակում: Ուստի այն հարմար է բեռնաթափման օրերին կիրառելու համար:

Մթերքի հետ ընդունվող ածխաջրերի քանակը նվազեցնելու նպատակով նույնպես կարելի է  օրինակ` շաքարավազը փոխարինել մեղրով, ու շատ արագ քաշի նվազումը տեսանելի կլինի և ձեզ, և ձեր շրջապատի աչքի համար: Քաշի նվազումը կատարվում է աստիճանաբար, սակայն հիմնովին: Չէ որ պետք է ավելորդ քաշից աստիճանաբար ազատվել, որ մաշկը հասցնի վերականգնվել: