տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ծխախոտ.փաստեր և կարծիքներ

Բժշկի անկյուն. Ծխախոտ.փաստեր և կարծիքներ

250
0

606388-woman-smoking

Մարդ չկա, որ չիմանա` ծխելը վտանգավոր է: Դրա մասին  խոսում են ամենուր: Հիշեցնում ու զգուշացնում վաղ մանկության տարիներից սկսած, դպրոցում, ռադիո-հեռուստատեսությամբ:

Սակայն, ամենն ասես անիմաստ, անօգուտ ու անարդյունք : Չնայած բոլոր սարսափազդու գովազդներին ու Առողջապահության նախարարության զգուշացումներին, միևնույն է, չենք շտապում այդ վտանգավոր վնասակար սովորույթից հրաժարվել: Ասես չի մտահոգում նաև այն փաստը, որ ծխախոտից, առանց բացառության, տուժում են բոլոր օրգանները:

Ծխախոտի վնասակարության ու տհաճության մասին կարելի է խոսել փաստերի լեզվով:

Այսպես.

1. Ծխախոտը բերանից վատ հոտի պատճառ է դառնում: Տղամարդկանց դեպքում թերևս դա մի փոքր այլ պատկեր է ստեղծում, քանի որ նրանց թքի բաղադրությունը տաբերվում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նույն տվյալից: Դրա համար ծխախոտի հոտը նրանց բերանից ավելի շուտ է  անցնում:

2. Ծխելը փչացնում է ժպիտը: Նիկոտինն ատամնաէմալի վրա «դրոշմվելու”  հատկություն ունի: Ավաղ, ոչ մի ատամի մածուկ ու միջոց ի զորու չէ  այդ հետքը վերացնել: Հատկապես տեսանելի է նիկոտինը ատամնալիցքի (պլոմբ) դեպքում: Շատ արագ նույնիսկ նոր բուժած ատամնալիցքի եզրերը շրջանակվում են շագանակագույնով: Ի դեպ, ծխող կանանց ատամները 3 անգամ ավելի արագ են փչանում, քան ծխող տղամարդկանց ատամները:

3. Կանանց ծխելը հիմարության նշան է. այդպես են կարծում տղամարդիկ: Այո, հենց այդպես: Անկախ  վիճակագրության կենտրոնի հարցման համաձայն,տղամարդկանց 60%-ը կարծում է որ ծխող կինը հիմար տեսք ունի, 25%-ն անհանգստություն է հայտնել ծխող կնոջ  երեխածնական ֆունկցիայի կապակցությամբ, 10 %-ը կարծում է, որ դա գեղեցիկ չէ, ու միայն 5%-ն է ասել , որ իր համար միևնույն է, ծխում է կինը, թե ոչ:

Սակայն, ամեն ինչ մի կողմ դրած, անկախ տղամարդկանց կարծիքից, կանայք նախևառաջ պետք է հոգ տանեն  առողջ սերունդ ունենալու մասին: