Ինչպես օրեր առաջ գրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում տեղի ունեցած Վալդայի համաժողովում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ՝ հայտարարելով. «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»:
Ալիևը, հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով տեղահանվածների առջև, հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրում Բաքուն Հայաստանի հետ փոխզիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում:
«Տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ լինել չեն կարող: Դա բանակցությունների առարկա չէ և չի կարող լինել»,- այս մասին հայտնում է Interfax.az-ը:
Ըստ աղբյուրի՝ Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:
«Ամբողջ աշխարհն է ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, և մենք այդ ուղղությամբ հետևողական քաղաքականություն ենք վարում»,- ասել է նա։