Երեկ տեղի ունեցավ հանրահայտ «Բանդայի» գործով հերթական դատական նիստը:
Այս նիստում հիմնական թիրախը «Գառնու Սուրիկի լավաշ» ՓԲԸ տնօրենի եղբայր Արտուշ Հակոբյանն էր: Ըստ նախաքննական մարմնի` հենց Հակոբյանն է կազմել համապատասխան բանդան ու կատարել հանցագործությունները:
Ըստ Արտուշ Հակոբյանի` ոստիկանության կողմից իր տանից հայտնաբերված զենք-զինամթերքը իրեն չի պատկանում: Ավելին, ըստ Հակոբյանի, դատարանի կողմից որպես իր սեփականություն ճանաչված և կալանք դրված սեփականություններից որևէ մեկն էլ իր անունով չէ:
Ամբաստանյալ Հակոբյանը նշեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան վրա կատարված հարձակման օրն ինքը ողջ գիշեր Լիլիա Սահակյանի տանն է եղել, միասին ծնունդ են նշել: