Բրիտանացի արքայազն Հարրին հունվարի 20-ի երեկոյան մեկնել Է Մեծ Բրիտանիայից եւ ուղեւորվել Կանադա, որտեղ ներկայում գտնվում Է նրա տիկին Մեգանը՝ իրենց ընդհանուր որդու՝ ութամսական Արչիի հետ, այն բանից հետո, երբ զույգը հայտարարել Է իրենց արարողակարգային պարտականությունների մեծ մասի կատարումից հրաժարվելու մասին: The Sun թերթի տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը` նշելով, որ արքայազն Հարրին օգտվել Է Կանադա մեկնող երեկոյան չվերթից այն բանից հետո, երբ Լոնդոնում մասնակցել Է Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին, որտեղ հանդիպել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայազն Հարրին, որը վեցերորդն Է գահաժառանգման հերթում, եւ նրա տիկինն իրենց Instagram-ի միջոցով հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու եւ իրենց համար ֆինանսական անկախություն ապահովելու, ինչպես նաեւ երկու տանը՝ Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում, ապրելու մտադրության մասին` գրում է աղբյուրը: