Երեկ՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, հրդեհ է բռկվել 26-ամյա Ռազմիկ Ս-ի վարած Mitsubishi մակնիշի 01 RV 088 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները մարել են ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը նրանց հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ չի տուժել։
Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: