Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակչում, որը անցկացվում է մայիսի 23-ից 26-ը, պատասխան խաղում Լևոն Արոնյանը 1:3 հաշվով զիջեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Երկու պարտիայում հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստերը, երկու պարտիա էլ ավարտվեց ոչ ոքի, փոխանցում է armsport-ը:Առաջին խաղում ևս հաղթել էր ամերիկացին՝ 3։2 հաշվով։
Այսպիսով, Նակամարուն կշարունակի պայքարը կիսաեզրափակչում, իսկ Արոնյանը կլքի մրցաշարը։Յու Յանգը պարտվեց Լիրեն Դինգին: Քանի որ առաջին հանդիպումը հաղթել էր Յանգը, նրանց միջև վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 27-ին:Carlsen Chess SeriesLindores Abbey Rapid Challenge1/4 եզրափակիչ
Առաջին հանդիպումներՄայիսի 23-ինԼևոն Արոնյան (Հայաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2:3Յու Յանգի (Չինաստան) – Լիրեն Դինգ (Չինաստան) – 3:2Մայիսի 24-ինԴանիիլ Դուբով (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – 3:0Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ուեսլի Սո (ԱՄՆ) – 2,5:0,5
Երկրորդ հանդիպումներըՄայիսի 25-ինԼևոն Արոնյան (Հայաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 1:3Յու Յանգի (Չինաստան) – Լիրեն Դինգ (Չինաստան) – 1,5: 2,5Մայիսի 26-ինԴանիիլ Դուբով (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ուեսլի Սո (ԱՄՆ)Մայիսի 27-ինՅու Յանգի (Չինաստան) – Լիրեն Դինգ (Չինաստան)Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի այլ մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):