ՀՀ կառավարությունը նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը կուղղի Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած 280 մլն դոլարը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այս մասին հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ առանց պայմանների վարկը կառավարությունը կորոշի, թե ինչպես տնօրինի: Վստահեցրեց, որ այդ գումարները արդյունավետ աջակցություն են հակահամաճարակային միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Նա հստակեցրեց, որ այդ գումարները ծախսելու հիմնական նպատակը լինելու է առողջապահական համակարգի հզորացումը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական շոկերի մեղմացումը։