Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ծանուցագիր է ստացել, որով նրան կանչել են ՀՔԾ: Այս պահին Արգիշտի Կիվիրյանն իր փաստաբանների հետ միասին գտնվում է ՀՔԾ-ում, իսկ հիշյալ կառույցի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել մի շարք ակտիվիստներˋ«Ձեռքերդ հեռու Արգիշտիից»,«Ռեժիմը սպառնալիք է բոլորի համար»,«Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի» պաստառներով: Մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: