BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) հինգ անդամներից երեքը կողմ են Արգենտինայի՝ այդ ձևաչափին միացնելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է Արգենտինայում Հնդկաստանի դեսպան Այրեսե Ամարենդա Քհուտան։
Նրա խոսքերով՝ Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը կողմ են արտահայտվել այդ գաղափարին։ «Արգենտինայի հետ հարաբերությունների մեծ ներուժ ունենք, մեր երկու երկրները (Հնդկաստան և Արգենտինա) պետք է շատ աշխատեն այդ ուղղությամբ», — ասել է դեսպանը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Նշվում է, որ Արգենտինայի հնարավոր անդամակցության դեպքում այդ բլոկին անհրաժեշտ են բազմաթիվ համաձայնեցումներ, քանի որ, անդամ պետությունների նման, Արգենտինան նույնպես մեծ տարածք և տնտեսություն ունեցող երկիր է։ Սակայն, Արգենտինան ունի մեծ արտաքին պարտք, ինչը չունեն անդամ պետությունները։