տուն Սպորտ Արագածը տուգանվել է 4 մլն դրամով, գլխավոր մարզիչը 1 տարով որակազրկվել է

Արագածը տուգանվել է 4 մլն դրամով, գլխավոր մարզիչը 1 տարով որակազրկվել է

180
0

Մարտի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև «Արագած»-«Դիլիջան» անավարտ խաղը․ Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի խաղն ավարտին չէր հասցվել, քանի որ «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլը որոշել էր երկրորդ կեսում թիմին դաշտ դուրս չբերել։

Արդյունքում, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն որոշվել է «Արագած» ակումբին տուգանել 4000000 ՀՀ դրամ, «Արագած» թիմի գլխավոր մարզիչ Յուրի Օկուլին որակազրկել մինչև 05․03․2021թ․, «Արագած» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով, «Դիլիջան» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ 3:0 հաշվով:

Հիշեցնենք՝ «Արագածի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով «Դիլիջան» ՖԱ-ից և առհասարակ ֆուտբոլային հանրությունից՝ խաղն ավարտ թողնելու համար և նշելով, որ ներքին հետաքննություն կանցկացնեն՝ պարզելու գլխավոր մարզչի նման որոշման պատճառը։

Armsport.am