Ես գիտեմ, թե ինչու է «Եվրատեսիլում» հաղթել Կոնչիտան: Որպեսզի այստեղ` Հայաստանում «ազգային ոգով տոգորված» եւ «հայի տեսակի համար կռիվ տվող» մեր հայրենակիցները կարողանան փրփուրը բերաններին փրկել մեր մատաղ սերունդը չարամիտ եւ այլասերված եվրոպացիների ոտնձգություններից:
Ես գիտեմ, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ հիշեցնում, թե Ղարաբաղյան կարգավորման ո’ր փաստաթուղթն է դրված սեղանին: Համանախագահներն ուզում են Հայաստանում եւ Ադբեջանում հայրենասիրական ալիք բարձրացնել, որպեսզի դարձյալ «ազգային ոգով տոգորված», սկզբունքային եւ անզիջում մարդիկ կուրծք ծեծելով բացականչեն` «ոչ մի թիզ հող թշնամուն», ինչպես նաեւ`անարգանքի սյունին գամեն «Ղարաբաղը ծախողներին» եւ «զոհվածների արյունը ուրացողներին»: Համանախագահները, հետեւաբար, բարի գործ են անում` հնարավորություն տալով մարդկանց` ի ցույց դնելու իրենց նվիրվածությունը ազգային նպատակներին:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում