Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 731 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 393 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 271 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 924 հազար 591 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 110 հազար 210 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 618 հազար 554-ի, մահերինը՝ 34 հազար 072-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 449 հազար 834 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 528-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 740 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 133:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 281 հազար 661 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 904: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: