տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում զենքի ամենախոշոր մատակարարներն են ԱՄՆ-ն և Ռուսաստանը

Աշխարհում զենքի ամենախոշոր մատակարարներն են ԱՄՆ-ն և Ռուսաստանը

102
0

Guns

Խաղաղության ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտը հրապարակել է նոր զեկույց աշխարհում զենքի վաճառքի վերաբերյալ։

2009-2013 թվականներին զենքի ամենամեծ մատակարարներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը և Ֆրանսիան։ Նրանց բաժնեմասը աշխարհում իրականացվող գործարքների շուկայում կազմում է 74 տոկոս։ ԱՄՆ-ին և Ռուսաստանին բաժին է ընկնում զենքի առաքումների 56 տոկոսը։

Զենքի ամենամեծ ներկրողը Հնդկաստանն է։ Նրա ներկրման 75 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ 7 տոկոսը՝ ԱՄՆ-ին։ Առաջին անգամ է, որ ԱՄՆ-ն այս ցուցակում նահանջում է երկրորդ հորիզոնական։ «Հարավային Ասիա զենք մատակարարելով՝ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն առաջնորդվում են ինչպես տնտեսկան, այնպես էլ քաղաքական շարժառիթներով։ Հատկապես, Չինաստանն ու ԱՄՆ-ն, ովքեր ցանկանում են մեծացնել տարածաշրջանում իրենց ազդեցությունը զենքի մատակարարման շնորհիվ», — ասվում է զեկույցում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։