Այսօր աշխարհի 220 քաղաքներում Greenpeace-ը կկազմակերպի բողոքի ակցիաներ, որի ժամանակ մասնակիցները Ռուսաստանի իշխանություններից կպահանջեն ազատ արձակել իրենց ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են սեպտեմբերին Արկտիկական շելֆում նավթային պլատֆորմի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ:
Greenpeace-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարն ասել է, որ բողոքի ակցիաները կանցկացվեն աշխարհի 40 երկրներում, իսկ Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում կբացվեն վրաններ, որտեղ ակտիվիստները կպատասխանեն անցորդներին և ցանկացողներին հուզող հարցերին: