տուն Սպորտ Շախմատ Աշխարհի գավաթի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Աշխարհի գավաթի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի

337
0

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ոչ-ոքի գրանցեց: Այս մասին գրում է  «Արմենպրես»-ը:

Ըստ հաղորդած տեղեկության ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, գրանցվեց ոչ-ոքի:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here