տուն Լուրեր Աշխատավարձերի բարձրացումից հետո ՀՀ-ում աղքատության մակարդակն էլ ավելի կբարձրանա

Աշխատավարձերի բարձրացումից հետո ՀՀ-ում աղքատության մակարդակն էլ ավելի կբարձրանա

388
0

C7260628-8A30-4205-82A7-9A02DC6DED0F_mw1024_n_s

ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Արդյոք այս նախատեսված բարձրացումը կնպաստի երկրում առկա աղքատության մակարդակի նվազմանը, և արդյոք դա որոշակիորեն կբարելավի ՀՀ քաղաքացիների տնտեսական ու սոցիալական վիճակը: Այս հարցերի շուրջ խոսելովˋ Վահագն Խաչատրյանը նկատել է, որ աշխատավարձերի նախատեսված բարձրացումը ոչ մի դրական հետևանք չի ունենա. «Ստեղծված իրավիճակում ելք չեմ տեսնում, մեր երկրում համակարգային լուրջ խնդիր կա, ու առանց այդ լուրջ խնդիրը լուծելու որևիցե փոփոխություն ակնկալել հնարավոր չէ: Ես նկատի ունեմ մի համակարգ, որտեղ կա իշխանություն իր հովանավորյալներով, բիզնեսի ներկայացուցիչներով, որոնք օգտվում են բոլոր հնարավոր արտոնություններից և առավելություններց, և կա սովորական բիզնես, որտեղ քանակով ավելի շատ մարդիկ են ընդգրկված, բայց հնարավորությունները շատ ավելի քիչ են, իսկ այս երկուսն իրար հետ համատեղել չի լինի,  առավել ևս այն դեպքում, երբ հայտարարված է, որ մեր հանրապետության տնտեսական քաղաքականությունը ազատ շուկայական քաղաքականություն է, այսինքնˋ աշխատավարձերի բարձրացումը չի նշանակում աղքատության հաղթահարում, ավելինˋ ես համոզված եմ, որ հակառակն է տեղի ունենալու»,- համոզված է տնտեսագետը: Ըստ նրա, Հայաստանում կա նաև քաղաքական լուրջ խնդիր, որը պետք է լուծվի միայն իշխանության ցանկությամբ, որովհետև այդ համակարգը հենց իշխանության տրամաբանված քաղաքականությամբ է ստեղծվել, ինչը նշանակում է ունենալ հլու հնազանդ, ստրուկ հասարակություն, որը հնարավորություն կտա ամեն ընտրությունների ժամանակ հասարակությանն ուղղորդել այնպես, ինչպես հիմա մեզանում կատարվում է. «Շատ վառ օրինակ ասեմˋ«Փակ շուկայի» օրինակը, երբ որ ամենամեծ անօրինականությունն է տեղի ունեցել բոլորի աչքի առջև: Զարմանալի երևույթ է, որ  բոլորն ընդունում են, անգամ ամենաբարձր պաշտոնյաներն, ովքեր պատասխանատու են նաև այդ անօրինականությունները վերացնելու համար, բայց ոչ ոք անօրինականությունը չի վերացնում, ոչ ոք չի էլ մտածում, որ պետք է մեղավորներ փնտրել, հակառակըˋայն քաղաքացիներն, ովքեր պայքարում են իրենց հնարավոր միջոցներով այդ անօրինականության դեմ, այդ քաղաքացիներին դարձրել են քավության նոխազ, նրանց կպցնում են ամենատարբեր անուներ, և այդ ամեն ինչը տեղի է ունենում բաց»: Վահագն Խաչատրյանի կարծիքով, սրանք մեծ խնդիրներ են և չեն կարող լուծում ստանալ միայն աշխատավարձերի բարձրացմամբ:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here