տուն Հասարակություն Անտառապահների եւ անտառապետների աշխատավարձը կբարձրանա

Անտառապահների եւ անտառապետների աշխատավարձը կբարձրանա

395
0

Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց այս տարվա հոկտեմբերի մեկից 20.000 դրամով բարձրացնել անտառապետների եւ անտառապահների աշխատավարձը: Ներկայումս անտառապետների միջին աշխատավարձն առանց հարկային պահումների՝ 95.000, իսկ անտառապահներինը՝ 75.000 դրամ է: «Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառների պահպանության աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»,- տեղեկացրեց  փոխնախարարը:

Պահուստային ֆոնդից կհատկացվի 43 մլն 992.000 դրամ:

Կառավարությունը միաձայն հավանության արժանացրեց որոշումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here