տուն Քաղաքական Միջազգային Անկարայում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով

Անկարայում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով

252
0

t20_69772496

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ թուրքական ոստիկանությունը ցրել է «Գեզի այգի» շարժման մասնակիցներին: Բողոքի ակցիան տեղի է ունեցել Անկարայի դատարանի շենքի առջև: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մոտ երկու հազարի հասնող բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել դատարանի շենք, որտեղ այդ պահին ընթանում էր Էթհեմ Սարիլուլուկի մահվան գործով դատավարությունը, ով սպանվել էր մի ոստիկանի կողմից`  «Գեզի այգի» հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ: Ինչպես հաղորդվում է, ենթադրյալ մարդասպանը դատավարության ընթացքում ներկա չէր և փաստաբանի հետ շփվում էր վիդեոկապի միջոցով:

Բողոցի ցույցի մասկանիցներին ցրելու ժամանակ ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here