տուն Քաղաքական «Անկախ դիտորդ»-ը խախտումներ է արձանագրել սեպտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում

«Անկախ դիտորդ»-ը խախտումներ է արձանագրել սեպտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում

147
0
Սեպտեմբերի 29-ին ՀՀ 19 համայնքում տեղի են ունենում ՏԻՄ մարմինների ընտրություններ՝
 
12 համայնքի ղեկավարի,
6 ավագանու անդամների և
Խաշթառակ համայնքում և ավագանու անդամի, և համայնքի ղեկավարի ընտրություններ։
 
Անկախ դիտորդ հասարակական դաշինքը դիտարկում է իրականացնում բոլոր համայնքներում։
 
17 գյուղական համայնքում գործում է մեկ տեղամաս, Արտաշատ քաղաքի ավագանու քվեարկությունները տեղի են ունենում 12 տեղամասում, Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունները՝ 4 տեղամասում։
 
Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից մեկը, սակայն, փայտե էր և վնասված։ Եւս 4-ում տեղամասային կենտրոնի մուտքը հարթ է եղել։ Գետափ համայնքի տեղամասը տեղակայված է 2-րդ հարկում, իսկ մատչելիությունը որևէ կերպ ապահովված չէ։
 
Տեղամասերից 3-ում հանձնաժողովի նիստը սկսվել է էական ուշացումով, իսկ 2-ում ժամը 7:00-ից առաջ։
 
Գետափ համայնքում հանձնաժողովի քարտուղարը փորձել է արգելել դիտորդների մուտքը հանձնաժողովի նիստին։ Արագածոտնի մարզի երկու համայնքներում էլ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով։ Նոր Կեսարիա և Գեղարքունիք համայնքներում հանձնաժողովի նախագահները ստիպված են եղել դուրս հրավիրել գտնվելու իրավունք չունեցող անձանց՝ թեկնածուներին և նույն թեկնածուի մեկից ավել վստահված անձանց։
 
Վանևան և Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here