տուն Աշխարհ Այս ճգնաժամը սպառնում է ԵՄ-ի գոյությանը. Մակրոն. BBC

Այս ճգնաժամը սպառնում է ԵՄ-ի գոյությանը. Մակրոն. BBC

387
0
Էմանուել Մակրոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասում է, որ իր երկիրը պետք է մնա «խելացի և զգուշավոր» կորոնավիրուսային ճգնաժամի լուծման հարցում, քանի որ «դա վերջնական փուլը չէ, այլ միայն սկիզբն է»: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Մենք դրա հետ երկար ժամանակ կքայլենք»,- նախազգուշացրել է Անգելա Մերկելը ԵՄ խորհրդարանի տեսակոնֆերանսի ժամանակ:

Մերկելն ընդգծել է Եվրոպայի համախմբման անհրաժեշտությունը վիրուսի դեմ պայքարում:

Նա մասնավորապես ասել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի «շատ տարբեր քայլեր կատարելու, ինչը նշանակում է շատ ավելի մեծ ներդրումներ ԵՄ բյուջեում»:

Լրացուցիչ ֆինանսավորումը պետք է տրամադրվի «համերաշխության ոգով» և սահմանափակ ժամանակով՝ ասել է նա:

Իտալիան, որը հանդիսանում է համավարակի կենտրոնը, իր ԵՄ գործընկերներին կոչ է արել երաշխավորել պարտքը՝ որպես հսկայական փրկարարական փաթեթի մաս:

Բայց Գերմանիան, Նիդերլանդները և Ավստրիան դեմ են պարտքի ցանկացած փոխանակմանը՝ այսպես կոչված «կորոնաբոնդերի» տեսքով:

ԵՄ-ում գործող կանոններով, երկրները չեն կարող պատասխանատվություն կրել միմյանց պարտքերի համար:

Իտալիան ու որոշ այլ երկրներ ցանկանում են շտապ օգնության ֆոնդը հասցնել 1,5 տրիլիոն եվրոյի:

ԵՄ բյուջեի ընդլայնումը ծրագրերից մեկն է, որպեսզի Եվրահանձնաժողովը կարողանա տրամադրել վարկի շատ ավելի մեծ երաշխիքներ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Իտալիայի ու Իսպանիայի հետ միասին նույն գծում է գտնվում, նախազգուշացրել է, որ այս ճգնաժամը սպառնում է ԵՄ-ի գոյությանը: