Բրիտանական The Daily Telegraph-ին տված հարցազրույցում Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սալման բեն Համադ Ալ-Խալիֆան բացատրել է, թե վերջին շրջանում ինչու են արաբական երկրները ձգտում ավելի սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Ըստ արքայազնի՝ դա ամերիկյան «շիզոֆրենիկ» քաղաքականության արդյունք է։ Նա զգուշացրել է Օբամայի վարչակազմին, որ ԱՄՆ-ն կսկի հետզհետե կորցնել տարածաշրջանային ազդեցությունը, եթե շարունակի «ռեակցիոնիստականի» վերաճող արտաքին քաղաքականությունը։
Արքայազնը նշել է, որ Սիրիայի հետ կապված վերջին զարգացումները ստիպում են արաբական երկրներին վերանայել իրենց հարաբերությունները․ «Ռուսներն ապացուցել են, որ նրանք վստահելի գործընկեր են։ Արդյունքում ՝ տարածաշրջանի որոշ երկրներ մտածում են ավելի սերտ բազմակողմ հարաբերություններ հաստատել, այլ ոչ թե ապավինել միայն Վաշինգտոնին։ Ամերիկան, թվում է, տառապում է շիզոֆրենիայով, երբ գործ ունի արաբական երկրների հետ», — ասել է Բահրեյնի արքայազնը։
Ալ Խալիֆան նշել է, որ 2011 թվականին ԱՄՆ-ի՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարական տալուն ուղղված կոչը՝ այդ երկրի անկանխատեսելի քաղաքականության հերթական դրսևորումն էր։