Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է ապահովի այդ երկրում բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ռուսների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։ հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Ռուսաստանի ընտրությունը դժվար չէ՝ օգտվել Ղրիմում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդներ ուղարկելու առաջարկից, որպեսզի նրանք տեղում կարողանան գնահատել իրավիճակը, էթնիկ ռուսների դրությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը, քանի որ մենք, նաև մյուսները, հստակ ցույց ենք տվել, որ շատ կարևոր է, որպեսզի Ուկրաինայի կառավարությունը երաշխավորի ուկրաինացի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Ռուսաստանի համար սա ամենահեշտ ելքն է, եթե, իհարկե, և մենք դրա հույսը ունենք, կգնա այդ քայլին», — ասել է Քարնին։
Քարնին ասել է նաև, որ Մոսկվան ակնհայտ է, որ իր շահերն ունի Ղրիմում և Ուկրաինայում ընդհանրապես, և ոչ ոք դրանք կասկածի տակ չի դնում։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը Ուկրաինայում իր գործողությունների հիմնական դրդապատճառն է համարում Ուկրաինայում ռուսախոս և ռուս քաղաքացիների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։