ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության նախարարությունը դիմել են Twitter-ին և Youtube-ին՝ պահանջելով հեռացնել «Իսլամական պետություն» խմբավորման օգտահաշիվներն ու գրառումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի պատասխանատու Մարի Հարֆը։
Նրա խոսքերով՝ Twitter սոցցանցի ներկայացուցիչները խոստացել են պայքարել լուսանկարների և տեսանյութերի տեղադրման դեմ, որոնք պատկերում են լրագրող Ջեյմս Ֆոուլի գլխատման տեսարանը։ Բացի այդ, Հարֆը նշել է, որ գրոհայինները սոցցանցերն օգտագործում են, որպեսզի տեղեկություններ հավաքեն, ինչն անթույլատրելի է։