տուն Հասարակություն Մշակույթ Ամերիկյան ռեստորանը պիթոնի մսից պիցցա է առաջարկում

Ամերիկյան ռեստորանը պիթոնի մսից պիցցա է առաջարկում

271
0

pizza2

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մեյերսե քաղաքի ռեստորաններից մեկը հաճախորդներին առաջարկում է պիթոնի մսով պիցցա՝ համեմված գորտի թաթիկներով և կոկորդիլոսի մսից պատրաստված նրբերշիկով:

Այն տարօրինակ պիցցան արժե 45 դոլար, իսկ թանկության պատճառը պիթոնի միսն է: Դրա մեկ ֆունտը 66 դոլար արժե:

Ռեստորանի տերը՝ Էվան Դենիելը, հայտնել է, որ պիցցայի ստեղծման գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ մոտակայքում պիթոններ են հայտնվել:

«Ես կցանկանայի ասել, որ պիցցայի մեջ օգտագործվող պիթոններին մենք փողոցում ենք հավաքում, բայց դա այդպես չէ»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here