տուն Աշխարհ Ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ականազերծման ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում. EURASIANET

Ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ականազերծման ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում. EURASIANET

168
0

Ամերիկյան ներկայացուցիչները նշում են, որ նոր ֆինանսավորումը ամենայն հավանականությամբ կուղղվի Հայաստանում լավ կառավարումն ու թափանցիկությունը առաջ մղող ծրագրերի համար, իսկ Ադրբեջանում՝ էներգետիկ անվտանգության  ծրագրերը ֆինանսավորելու համար, որոնք կնվազեցնեն երկրի կախվածությունը նավթից եւ բնական գազից։«Մենք ականազերծման այս ծրագիրը համարում ենք հաջողված, սակայն միաժամանակ նաեւ կարծում ենք, որ հասել են այն սահմանագծին, ինչին կարող էինք հասնել Լեռնային Ղարաբաղում»,- Eurasianet-ին փոխանցել է USAID-ի ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն։ «Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ կկարողանանք սկսել այլ աշխատանք ռեգիոնում, եւ հույս ունենք, որ այն կօգնի լուծելու որոշ ռեգիոնալ խնդիրներ։ Halo-ի գործունեությունը ռեգիոնում բաժանվում է երկու կատեգորիայի․ գործունեություն, որոնք վերաբերվում են խորհրդային ժառանգություն մնացած ԼՂԻՄ տարածքում եւ գործունեություն, որը իրականացվում է  Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներում, որոնք հայկական ուժերը վերահսկում են որպես բուֆերային գոտի։  USAID-ն ֆինանսավորում է միայն առաջին մասը, իսկ երկրորդ մասը ֆինանսավորվում է մասնավոր նվիրատվություններով, հատկապես արված հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների կողմից։ Halo-ի ներկայացուցիչները պարբերականի գրավոր հարցմանը, ուղարկված էլեկտրոնային նամակով, չեն պատասխանել, սակայն, Eurasianet-ի՝ Ստեփանակերտ նոյեմբերյան այցի ժամանակ Ստեփանակերտ, Halo-ի շտաբ-բնակարան, նրանք մշտապես հայտարարել են, որ դեռ շատ անելիքներ ունեն անելու։ Իր քսանամյա  գործունեության ընթացքում Halo-ն ականազերծել է մոտ 2000 հակատանկային ական եւ մոտ 9000 հակահետեւակային ական, 48 միլիոն քառակուսի մետր տարածք դարձնելով կրկին անվտանգ բնակչության համար: