Այսօր ՀՀ Կառավարության նիստին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ասաց, որ ԱԻՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ:
«Մեր պաշտպանության նախարարությունը տարածաշրջանում, բնականաբար, ամենաուժեղներից է: Բայց մենք գիտենք, որ հիմա Ադրբեջանը համագործակցում է իր արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Մեր ԱԻՆ-ի ծառայողները նույնպես պատրաստ են համագործակցել մեր ՊՆ-ի հետ և անհրաժեշտության դեպքում մեկնել սահման»,-ասաց Երիցյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ դա նուրբ հարց է, և պետք չէ միանգամից պատասխան տալ:
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ասաց, որ այս հարցը կքննարկեն միասին և որոշում կկայացնեն: