տուն Լուրեր Բլոգ Ազգս սպասելու է հավատքի իր նոր օբյեկտի ձեւավորմանը. Սարո Սարոյան

Ազգս սպասելու է հավատքի իր նոր օբյեկտի ձեւավորմանը. Սարո Սարոյան

102
0

saro 1111111111

Փորձագետ Սարո Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պարզվում է ազգի բացարձակ մեծամասնությանը «Հրաշալի քառյակը» (եռյակը՞) կարողացել է համոզել, որ իր ճնշման արդյունքում է վարչապետը հրաժարական տվել ու հիմա էլ վարչապետ չեն կարողանում նշանակել: Այ քեզ հավատացյալ ժողովուրդ: Ժողովուրդ, լուրջ ե՞ք ասում, ոչ իշխանական ուժերի ճնշման արդյունքն է դա՞: Կամ ՀՀԿ-ի կողմից նոր վարչապետ նշանակել չկարողանալը ապրիլի 28-ի ոչ իշխանական ուժերի կողմից նշանակված հանրահավաքի երրորդ արդյունքն է՞: Ու դուք դրան հավատում ե՞ք: Վերջին քսանամյակում կուսակցությունների հանդեպ պարբերաբար ձեւավորված հիմնավոր հավատքը նմանապես պարբերաբար խոր ատելության է միշտ վերածվել: Կարծես թե կեղծիքի բացահայտման ու ատելության մի նոր աստիճանի նախաշեմին ենք: Բայց արդյունքում ազգս սպասելու է հավատքի իր նոր օբյեկտի ձեւավորմանը: Հանրության այսօրվա կույր հավատը միայն դա է վկայում: