տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարները քննարկել են էներգետիկ հարցեր

Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարները քննարկել են էներգետիկ հարցեր

109
0

meredov_mammadyarov_davutoglu_260514

Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի իշխանությունները կարևորություն են տալիս Ասիայի և Եվրոպայի միջև կամուրջ դառնալուն: Այս մասին երեք պետությունների արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը:

Նրա խոսքերով` բանակցություններն ընթացել են բարձր մակարդակով, որի ժամանակ քննարկվել են երկկողմ և եռակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ հիմնական թեմաներից է եղել էներգետիկայի հարցերը: