Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գործարար կինը սկսել է մատուցել նոր ծառայություն։ Նրա ընկերությունը զբաղվում է պահպանակների և հակաբեղմնավորիչների առաքմամբ, քանի որ շատ քենիացիեր վախենում են և ամաչում են գնել պահպանակներ, ինչի հետևանքով ավելանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ֆեյթ Դիվան ասում է, որ պահպանակների առաքման գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ իր շատ ընկերներ մահացել են ՁԻԱՀ-ից։ «Նրանք բոլորը մահացել են ՁԻԱՀ-ից, քանի որ ամաչում էին պահպանակ գնել», — ասել է նա։ Այժմ ընկերությունը մի քանի մոտոցիկլներով իրականացնում է դրանց առաքումը։
Շատ կարճ ժամանակում Դիվայի ընկերությունն արդեն ունի մշտական չորս հազար հաճախորդ։