տուն Լուրեր Փորձելու ենք միավորել բոլոր եզդիներին

Փորձելու ենք միավորել բոլոր եզդիներին

471
0

bild-neu-mirza

AraratNews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա ապրիլ ամսին Իրաքում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ինչպես նաև տեղեկացրել էինք, որ ընտրություններին մի քանի կուսակցությունների համամասնական ցուցակներով մասնակցելու են 54 եզդի թեկնածուներ,ինչպես նաև կան  12 ինքնառաջադրված թեկնածուներ: Թեման հետաքրքրել էր Հայաստանում բնակվող եզդի համայնքին։ Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք ավելի խորը տեղեկատվություն ապահովել: Այդ թեկնածուներից մեկն էլ պարոն Միրզա Դնային է:

Պատգամավորության թեկնածուն AraratNews.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց. «Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք Իրաքում և քրդական ինքնավարությունում աշխատում ենք եզդիների խնդիրների լուծման շուրջ, քանի որ մինչև հիմա եզդիների ձայնը ճիշտ չի բարձրացվել ու նրանք միշտ ճնշված են եղել, այդ իսկ պատճառով ես ինքնաառաջադրվեցի Իրաքի խորհրդարանական գալիք ընտրություներին, որպեսզի կարողանամ եզդիների խնդիրներին լուծում գտնել: Ես երկու անգամ Իրաքի բարձրագույն դատարանին հայց եմ ներկայացրել եզդիների հարցով: Մեր ցանկությունն այն է, որ եզդիներն Իրաքի խորհրդարանում ունենանան 5 անկախ աթոռ, որպեսզի դուրս գանք քաղաքական կուսակցությունների ազդեցության տակից և աշխատենք եզդի ժողովրդի համար»,-ասաց Միրզա Դնային` հավելելով, որ ինքը այս անգամ լիահույս է, որ եզդիները կհամախմբվեն: Միրզա Դնային նաև ասաց, որ իրենց ցանկությունն է եզդիներին դարձնել մեկ միասնական ուժ, որպիսզի միասին կարողանան Իրաքում մի հզոր լոբբի ստեղծել, որն էլ հնարավորություն կտա աշխարհի բոլոր եզդիներին օգնել և զբաղվել նրանց խնդիրներով:

Մեր թղթակցի հարցին թե ինչու՞ եզդիները չեն միավորվում և ինչու են 54 եզդի թեկնածուներ ընգրկվել Իրաքի տարբեր կուսակցություներում, Միրզա Դնային պատասխանեց. «Ես շատ կցանկանայի, որ ավելի շատ թեկնածուներ լինեին, բայց քանի որ Իրաքի ընտրական սիստեմը թույլ է տալիս միայն 62 թեկնածու Մոսուլի շրջանից` ավելին չէր կարող լինել: Եզդիներն ել մինչև հիմա միաձայն չեն, և շատ դժվար է մեր ձայները միավորել, քաղաքական կուսակցությունները իրենց շահերի համար են աշխատում, և ամեն կուսակցություն փորձում է եզդիներից շատ ձայն ստանալ և դժվար է դա կառավարել»։ Նա նաեւ հավելեց, որ իրենք փորձելու են միավորել եզդի ժողովրդի տարբեր թևերին, որպեսզի միասնական կերպով հաղթահարեն բոլոր դժվարությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here