Վրացական ընդդիմության ներկայացուցիչները դժգոհություն են արտահայտել Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ մեծ էկրանին ցուցադրվել է Վրաստանի` տիեզերքից արված քարտեզը: Այս մասին հաղորդում է NG.ru-ն:
Բանն այն է, որ այդ քարտեզում Աբխազիան և Հյուսիսային Օսիան, որոնք Վրաստանը համարում է իր անբաժանելի մասերը, եղել է ամպերի տակ, ինչն, ըստ նախկին իշխող կուսակցության` «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները որակել են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող քայլ:
«Եվրոպական դեմոկրատներ» Պաատա Դավիթայան նույնպես իր դժգոհությունն է հայտնել այս կապակցությամբ. «Ոմանք ցանկանում են ցույց տալ, որ Վրաստանի քարտեզն, իբր, պատահաբար ծածկված է եղել սպիտակավուն մշուշով, որը նման էր մառախուղի: Միանշանակ կարող եմ ասել, որ դա միտումնավոր է արվել»,- ասել է նա: