տուն Քաղաքական Միջազգային Սպիտակ տունը սպառնում է պատժամիջոցներ կիրառել նաև Ուկրաինայի ընդդիմադիրների դեմ

Սպիտակ տունը սպառնում է պատժամիջոցներ կիրառել նաև Ուկրաինայի ընդդիմադիրների դեմ

287
0

OLYMPUS DIGITAL CAMERA

Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ իշխանությունները սպառնում են, որ պատժամիջոցներ են կիրառելու ուկրաինացի բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ մասնակցություն են ունեցել Կիևում և այլ քաղաքներում խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու գործողություններին։

Սակայն Սպիտակ տան կողմից կիրառվող հնարավոր պատժամիջոցներից կարող են տուժել նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Վաշինգտոնն արդեն չեղյալ է համարել ուկրաինացի որոշ պաշտոնյաների մուտքի արտոնագրերը, որոնք շնորհվել էին ավելի վաղ։ Ներկայում քննարկվում է նաեւ ընդդդիմության առաջնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե նրանք նույնպես շարունակվեն բռնի գործողությունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here