Ուկրաինայի անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ վերջին օրերին հաճախակիացել են հիդրոէլեկտրակայանների եւ ատոմային էներգետիկայի օբյեկտների պայթեցման անանուն սպառնալիքները։
Այս մասին հաղորդվում է ՈՒԱԾ պաշտոնական կայքէջում։
Ավելի վաղ, ոստիկանությունից հայտարարել էին, որ նախապատրաստվում է զինված պրովոկացիա, որի արդյունքում կլինի եւս մեկ զոհ՝ հրազենային վնասվածքով։ Որոշ ժամանակ անց Կիեւի Գոլոսեեւյան շրջանում, «Բերկուտի» հանրակացարանի մոտ հայտնաբերվել էր այդ շրջանի ոստիկանության աշխատակից, ավագ սերժանտի դին, որը սպանվել էր հրազենից։