Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը հաճախ է սուր հայտարարություններով հանդես գալիս: Հիշենք դեռևս Մարտի մեկին հաջորդած հայտարարությունները,Կոմիտաս 5-ի հարցով, Փակ շուկայի հարցով և այլն: Հատկանշական է, որ երեկվա դեպքերի վերաբերյալ ևս Մարդու իրավունքի պաշտպանի գրասենկակը զերծ չմնաց հայտարարություն անելուց, որում մասնավորապես շեշտվեց, որ լրագրողի նկատմամբ բռնությունը քրեորեն պատժելի է, հատկապես, եթե այն կատարվել է պաշտոնյայի կողմից: Այսպիսով, կարելի է փաստել, որ ՄԻՊ-ն իրականացնում է իր վրա դրված պարտավորությունները, բարեխղճորեն արձագանքում ցանկացած սուր ու հասարակական հնչեղություն ստացած խնդիրներին,տալիս արդար գնահատականներ: Սակայն վերոնշյալ բոլոր դեպքերում էլ իշխանությունները, մեղմ ասած, անուշադրության են մատնել ՄԻՊ- կողմից արված հայտարարությունները, դրանց կարևորություն չեն տվել: Մեր երկրում պետական ինտեգրացիոն քարոզչությունն ու անձնական-պաշտոնեական շահերը բախվում են իրար: Առավոտից իրիկուն հեռուստացույցով, պետական ԶԼՄ-ներով քարոզվում են մարդու իրավունքներն ու դրանց կարևորությունը, սակայն գործնականում այդ իրավունքների պաշտպանն անտեսվում է, հաճախ էլ խիստ քննադատության է ենթարկվում, ինչպես օրինակ եղավ այն դեպքում, երբ ՄԻՊ-ը դատավորների կոռումպացվածության մասին հայտարարություն արեց: Մի բան ակնհայտ է՝ իշխանություններն, ինչպես արդեն սովոր ենք, հայտարարում են մի բան,անում լրիվ հակառակը:
Արմեն Մկրտչյան