Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցը «ՀԺ»-ին պատմել է, որ քաղաքացիների մեծ հոսք կա «օվիռ» եւ նրանց ճնշող մեծամասնությունը անձնագիր է ստանում կամ փոխանակում` Հայաստանից գնալու նպատակով:
«Կարող եմ ասել, որ 10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է»,- պատմել է աշխատակիցը: Նրա խոսքով, հատկապես հունվարին զգալիորեն ավելացել է «օվիռ» դիմողների թիվը: Լինում են դեպքեր, երբ մարդը, վստահ լինելով, որ այդ օրն իր նոր անձնագիրը ստանալու է, ճամպրուկով է գնում, անձնագիրը վերցնում ու… Ցտեսություն Հայաստան:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը