Սիրիական խոշորագույն` Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նույն աղբյուրի համաձայն` հրթիռակոծությունն իրականացրել են Սիրիայի գործող նախագահ Բաշար Ալ-Ասադին հավատարիմ կառավարական զորքերը: Առավել շատ տուժել է քաղաքի հյուսիսային հատվածը: Բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են: