Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը քրեական վարույթ է սկսել երկրում պետական իշխանությունը զավթելու փորձի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ծառայության հետաքննության գլխավոր վարչության ղեկավար Մաքսիմ Լենկոն։
Նշվում է, որ վարույթը հարուցվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Բատկովշինա» կուսակցության սերվերի վրա հայտնաբերվել են որոշ նյութեր, որոնք վկայում են նման փորձի մասին։
«Քննական մարմնի մոտ գտնվող նյութերը վկայում են, որ այս ակցիաների ժամանակ կանխատեսվել է նաև ուժային զարգացումը, այսինքն այնպիսի տարբերակ, երբ ցուցարարների նկատմամբ կկիրառվի ուժ, ինչը հասարակական լայն արձագանք կգտնի և կսպառնա նախագահի և գործող իշխանության վարկին»,- ասել է Լենկոն։ Նրա խոսքերով՝ քննության համար անհրաժեշտ է երկու ամիս։