Եվրամիությունը Իրաքին 75 միլիոն եվրո գումար կհատկացնի: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Գումարը հատկացնելու վերջին փուլը կլինի 2020 թվականին:
Այս որոշումը կայացվել է Իրաքի պատվիրակության և զարգացման հարցերով եվրոկոմիսար Անդրիսոն Պիեբալգսոմի հանդիպման ընթացքում:
Պիեբալգսոմի խոսքերով՝ Եվրամիությունը կշարունակի օգնել Իրաքում օրինական պետության ամրապնդմանը և վերականգնմանը: Նա հույս է հայտնել այն մասին, որ Իրաքի իշխանությունները կկարողանան ապահովել երկրի անցումը ժողովրդավարությանը: