տուն Քաղաքական Միջազգային Ավտոմայդանի ակտիվիստի դեմ կտտանքները ստիպել են Էշթոնին վերադառնալ Կիև

Ավտոմայդանի ակտիվիստի դեմ կտտանքները ստիպել են Էշթոնին վերադառնալ Կիև

372
0

pic_090406b29642e3ddb3816409364e18e2

Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կրկին այցելելու է Կիև, որպեսզի բանակցություններ վարի հակամարտող կողմերի հետ և փորձի լուծել ներքաղաքական ճգնաժամը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Ուկրաինայում իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում, ես կվերադառնամ Կիև հաջորդ շաբաթ՝ խոսելու Եվրոպական Միության անունից», — ասել է Էշթոնը։ Նա նաև հիշեցրել է, որ անհանգստացած է «բռնությունների, կտտանքների և վախեցնելու փորձերով»։ «Ես հատկապես ցնցված եմ ավտոմայդանի ակտիվիստ Դմիտրի Բուլատովի հետ վերաբերմունքի կապակցությամբ։ Դա միանգամայն անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի», — ասել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here