տուն Լուրեր Ապագա դատավորը վստահ է, որ իր համար «խոսացած» է

Ապագա դատավորը վստահ է, որ իր համար «խոսացած» է

252
0

arm138963990918

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ արդարադատության խորհուրդը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում քննություններ էր անցկացնում` քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումների համապատասխան թեկնածուներ ընտրելու համար: Գրավոր և բանավոր քննությունից հետո Արդարադատության խորհուրդն ամփոփել է արդյունքները և ըստ այդմ ընտրել համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած հավակնորդներին: Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ Վարչական դատարանի միակ թափուր տեղի համար, որպես հավակնորդ ընտրված Գրիգոր Առաքելյանի անվան շուրջ բավականին աղմկալի պատմություններ են շրջանառվում, և որ նա դատավոր պետք է դառնա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անվերապահ աջակցության շնորհիվ: Այս կապակցությամբ արդեն երեք օր է մենք փորձում ենք կապ հաստատել դատավոր դառնալ ցանկացող Գրիգոր Առաքելյանի հետ, սակայն նա համառորեն մեր զանգերին չէր պատասխանում, իսկ այսօր արդեն նրան հետ կապ հաստատելը անհնար դարձավ՝ բաժանորդն արդեն անհասանելի էր:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանի միակ թափուր տեղի համար հայտարարված քնություններին մասնակցել էր նաև Արսեն Նիկողոսյանըˋ ով չկարողանալով անհրաժեշտ  ձայներ հավաքել՝  դուրս էր մնացել։ Վերջինս չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ և տեղեկացրել է, որ այս թեման իր համար փակ է և ցանկություն չունի անդրադարձ կատարելու դրան. «Ես չեմ ցանկանում անդրադառնալ այս հարցին և որևէ մեկնաբանություն չեմ անի»,-ասել է պարոն  Նիկողոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here