տուն Հասարակություն Իրավական Քոչարյանի գործով ՍԴ հուլիսի 7-ի նիստը չի կայանա. քվորում չկա

Քոչարյանի գործով ՍԴ հուլիսի 7-ի նիստը չի կայանա. քվորում չկա

98
0
Ռոբերտ Քոչարյան

Հուլիսի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանում նախաձեռնված է Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը, գրում է 1in.am-ը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը օրերս ՍԴ-ից հետ վերցրեց իրենց դիմումը, սակայն ՍԴ-ի վարույթում կա ևս մեկ դիմում, որը 2019 թվականի մայիսի 18-ին ներկայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նույն օրը որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին նույն Դավիթ Գրիգորյանը կասեցրեց գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Հետագայում Սահմանադրական դատարանում Քոչարյանի փաստաբանական թիմի դիմումն ու Դավիթ Գրիգորյանի դիմումը միացվեցին և պետք է քննվեին մեկ վարույթում, սակայն Քոչարյանի փաստաբանները հետ վերցրին իրենց դիմումը։ Այսինքն՝ հուլիսի 7-ին ՍԴ-ում պետք է քննվի Դավիթ Գրիգորյանի դիմումը։

Նշենք, սակայն, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են, իսկ ՍԴ երեք անդամի լիազորությունները, ինչպես հայտնի է, կասեցված են, և նոր դատավորներ դեռևս առաջադրված չեն։ Սա նշանակում է, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում քվորում չի լինելու, և նիստը տապալվելու է։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: