տուն Քաղաքական Քննարկվում է կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն անելը

Քննարկվում է կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն անելը

167
0

Նոյեմբերի 21-ին Արարատի մշակույթի կենտրոնում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Սոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հանդիպել են քաղաքացիների հետ՝ քննարկելու «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, լսելու քաղաքացիների կարծիքներն ու դիտարկումները:

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների հայեցակարգը: Պատգամավորը նշել է, որ թեմայի շուրջ հաջողված քննարկումներ ունեցել են նաեւ Գյումրիում եւ Վանաձորում եւ  նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի փորձագետ Աղասի Եսայանը ներկայացրել է կուսակցությունների գրանցմանը, ֆինանսավորմանը, ժողովրդավարությանը, վերահսկողությանն առնչվող կարգավորումները:

Պատգամավորների ելույթներից հետո քաղաքացիները հարցեր են ուղղել ներկաներին, որոնք վերաբերել են կուսակցությունների անդամակցության  սահմանափակումներին, կուսակցությունների ֆինանսավորման շեմերի փոփոխմանը, կուսակցություններում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության խրախուսմանը, տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման եւ համայնքապետերի հետկանչի մեխանիզմներին:

Հանդիպումը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute ) աջակցությամբ: