տուն ժամանց Քանյե Ուեսթը կարծում է, որ Մայքլ Ջեքսոնին սպանել են

Քանյե Ուեսթը կարծում է, որ Մայքլ Ջեքսոնին սպանել են

102
0

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ փոփ երգի Մայքլ Ջեքսոնին սպանել են։

Նա իր տեսությունը հրապարակել է Twitter-ում, սակայն հրապարակումներն ավելի ուշ ջնջվել են, գրում է Daily Mail-ը։ Հիփ-հոփ կատարողը Ջեքսոնի սպանության մասին հայտարարել է կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջենների հետ առցանց վեճի ընթացքում։

Ռեփերը Ջեններին հիշեցրել է, թե ինչպես է Ջեքսոնն իրեն պատմել Sony-ի նախկին թոփ մենեջեր Թոմի Մոտոլայի մասին՝ նախադասությունն ավարտելով հետեւյալ արտահայտությամբ. «նախքան նրանք սպանեցին նրան»։ Ջեքսոնը Մոտոլային ռասիստ է անվանել այն պատճառով, որ վերջինս չի կարողացել 2001թ.-ին նորմալ կազմակերպել «Invincible» սկավառակի գովազդային արշավը։

Daily Mail-ը հիշեցնում է, որ Ջեքսոնի բժիշկը՝ Կոնրադ Մյուրեյը, մեղադրվել է չխանխամտածված սպանության համար եւ դատապարտվել չորս տարվա ազատազրկման։ Սակայն լավ պահվածքի համար երկու տարի անց ազատ է արձակվել։

news.am