տուն Uncategorized Քանի ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ կա Գրիգոր Լուսավորչի վերակենդանացման բաժնում. նախարար...

Քանի ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ կա Գրիգոր Լուսավորչի վերակենդանացման բաժնում. նախարար (ուղիղ)

167
0

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Նա տեղեկացրել է պացիենտների վիճակը՝ նշելով, որ այս պահին միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում կա ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 45 պացիենտ։

«Այլ բաժիններում ևս կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներից շատերի մոտ դրական դիանամիկա, ցավոք, չկա։ 

«Մի մասի մոտ էլ կա՝ շնորհիվ մեր բժիշկների աշխատանքի»,- նշել է Արսեն Թորոսյանը։